Նորություններ
Լրահոս

Առաջին աշխատանքային հանդիպումը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ 03.11.2026
Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ծանոթանալով նրանց գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է թիմային աշխատանքի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ պատրաստ է աշխատել միասնական և գործընկերային մթնոլորտում՝ համատեղ ջանքերով ապահովելով լավագույն արդյունքներ։...

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին 01.11.2026
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին և Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։ Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։ Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի...

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ 29.10.2026
ՀՀ կառավարության որոշմամբ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով հաջողություններ։ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը ևս շնորհավորում է նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին և նոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին մաղթում հաջողություններ։
Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը Նաիրի համայնքում ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած PROFAL ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը: Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։ Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում...

ՀՀ կառավարությունը համաֆինանսավորել է Կոտայքի մարզի 4 սուբվենցիոն ծրագիր 16.10.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում կայացած որոշմամբ շուրջ 2 մլրդ. 71 մլն. դրամ է հատկացվել մարզերի 15 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Կոտայքի մարզում համաֆինանսավորվող 4 ծրագրերն են՝ Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքային բնակավայրի «Արև» մանկապարտեզի վերանորոգում և բակային տարածքի բարեկարգում։ Աշխատանքների 65 %-ը կատարված է: Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար: Աբովյան...

«Սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլի խաղերն ընթացքի մեջ են 13.10.2026
Կոտայքի մարզում ավարտվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման համայնքային փուլերը: Մրցումներն անցկացվել են հրաձգություն, շախմատ, բազկամարտ, ֆուտզալ, հնգամարտ մարզաձևերում: Թեժ և համառ խաղերի արդյունքում մարզի 4 տարածաշրջաններից լավագույն արդյունքներ գրանցած դպրոցների թիմերն այժմ պայքարում եմ մարզային փուլում: Մարզային խաղերը...


